ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Աղոթք հայրենյայց

Աղոթք հայրենյայց
27.04.2024 | 00:01

Հա՛յր,

ի շահ մեր ազգի հոգևոր փրկության

և բոլոր տեսակի ախտերից

ու խավարամտություններից ազատմա՛ն

ծառայեցնես արժանավոր քահանաներին,

բարի մշակ-մտավորականներին,

իշխանության վեր բարձրացածներին,

ամենքին միաբանելով Աստծո Բանով,

և թող ապրեն ըստ Քո Կամքի

միմյանց սիրելով ու փոխօգնությամբ:

Ամե՛ն:

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ